News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Ադրբեջանցիները Հայաստանի 230 գյուղ համարում են իրենցը  եւ հաջորդ փուլում կցանկանան տեղափոխվել այնտեղ։ Հետո բախումներ կլինեն հայերի հետ, ապա կգա թուրքական բանակը՝ իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, ինչպես դա արեցին Սիրիայի 30 կիլոմետրանոց գոտում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Նա վստահ է, որ Ադրբեջանը զիջումների չի գնում եւ շարունակելու է հանդես գալ ուժի դիրքից։

«Այն բանից հետո, երբ Բաքուն կմարսի Արցախը, նույնը կսկսի խոսել Սյունիքի եւ միջանցքի մասին։ Հետո հերթը կհասնի Հայաստանի մնացած հատվածին։ Սյունիքը կորցնելուց հետո մեզ որեւէ դաշնակից որեւէ օգնություն ուղարկել չի կարող։ Սա խաղաղություն չէ, այլ նվաստացում։ Մենք կամաց-կամաց ընկնում ենք մահացու ծուղակը։ Մեր զիջումները չեն փոխում Ադրբեջանի պահվածքը, նա մեզ հանգիստ չի թողնի, այլ ուզում է մեզ խեղդել։ Հիմա նրանք ասում են, որ Հայաստան պետք է վերադառնան մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ»,-ընդգծեց քաղաքագետը։

Փորձագետը նկատեց, որ ամբողջ Արեւմուտքն Ալիեւին բարեկամ է համարում, չէ՞ որ Բաքուն այլընտրանքային գազ է տալիս։ Ընդ որում, նրանք ձեւացնում են, թե չգիտեն, որ այդ գազի մեծ մասը ռուսական է։

«Արեւմուտքի համար արցախահայության իրավունքները դարձել են ոչինչ, նրանք վաճառել են դրանք գազի եւ նավթի դիմաց։ Սա Ալիեւի խավիարային քաղաքականության արդյունքն է։  Մեր ժողովրդին հերթական անգամ ծախեցին, եւ ոչ ոք դրա մասին չի խոսում՝ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը։ Սակայն չի կարելի անընդհատ մեղադրել ուրիշներին, Հայաստանում իշխանափոխություն է պետք, պետք է գան իրավասու ուժեր, որոնք կկարողանան աշխատել շահագրգիռ երկրների հետ եւ զսպել Թուրքիային»,-հավելեց Խաչիկյանը։  

Նա հավանական համարեց առաջիկայում Երեւանի եւ Բաքվի միջեւ փաստաթղթի ստորագրումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. Մամիջանյան
Ես շատ կերազեի, որ հնարավորություն ունենայի այս պահին ասելու, որ Արմեն Աշոտյանը եւ բոլոր մյուս ընդդիմադիրները խոսում են այս խմբակի հակաարցախյան…
Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի
Ներկայիս սահմանները չեն կարող փոխվել...
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը…
Պապիկյանը Տոյվո Կլաարիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է…
Հաջորդ քայլը Բաքու-Սյունիք. Ադրբեջանում քննարկում են «վերադարձի» ծրագրերը
Ինչպես հայտնում է APA-ն, միջոցառումը կներառի «կարծիքների փոխանակում ներկայիս Հայաստանից...
Բաքվի ներկայացրած «խաղաղության համաձայնագրի» նախագիծը բաղկացած է հինգ կետից
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը․․․
Ամենաշատ