News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցել ընկերության զարգացմանը, կատարել ներդրում, կիսել հաջողությունները և դառնալ Team-ի բաժնետեր։

Ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։ Տեղաբաշխումն իրականացվելու է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։

«Team Telecom Armenia-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացնում է IPO։ Այս քայլով մենք դառնում ենք ավելի բաց ու հանրային, ձևավորում ենք ավելի թափանցիկ գործելաոճ ու կիսելու ենք մեր հաջողությունները ինչպես բաժանորդների, այնպես էլ ապագա բաժնետերերի հետ։ Թիմային աշխատանքի շնորհիվ վերջին տարիների ընթացքում ընկերությունն ապահովում է ֆինանսական կայուն աճ և հաջորդ համարձակ քայլն է անում արդեն ֆինանսական ոլորտում։ Նոր ներդրումների շնորհիվ մեր հավակնոտ ծրագրերն իրականացնելու ենք ավելի արագ՝ միասին զարգացնելով հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների ոլորտները և երկրի տնտեսությունը»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի` 2023թ. մայիսի 31-ի Թիվ N 1/288Ա որոշմամբ: Բաժնետոմսերի տեղաբաշխողն է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը։ Բաժնետոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և բաժնետոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
«Բիֆրի 2900» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook...
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտ»-ը եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով...
«Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է, թե ինչու է որոշ բաժանորդների կապը փոխվել «Թուրքսելի»
Պետք է նայել, թե որ հեռախոսահամարներն են միացել ոչ մեր ցանցին, եւ տարածաշրջանային առումով՝ որտեղ են...
Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի. Սամվել Մարտիրոսյան
Հիմա, ոնց որ, խնդիրը լուծվել է։ Ես պատճառներից տեղյակ չեմ…
CaseKey մրցույթի հաղթողները դարձան Team Telecom Armenia-ի բաժնետերեր (ֆոտո)
Այս քեյսը յուրահատուկ և, միևնույն ժամանակ, բարդ էր իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում IPO-ի դուրս եկած ընկերությունները քիչ են...
Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև...
Ամենաշատ