News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին, ժամը 12.40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, օդանավակայանի մեկնման սրահից գծային բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 48-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա ձեռքի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ