
Հունիսի 2-ին Քեյփթաունում ԲՐԻՔՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման հեռանկարների շուրջ: Միաժամանակ, կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել Մոսկվայի եւ Թեհրանի արտաքին քաղաքական համակարգման ձեռք բերված մակարդակի կապակցությամբ։
Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ շեշտը դրվել է փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման վրա:
Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։