News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում GTP չաթի պատճառով առաջարկում են հրաժարվել դպրոցական դասարաններից։ Այս կոչն արել է Բավարիայի ուսուցիչների ասոցիացիան (BLLV):

Ըստ BILD-ի՝ նրանք ուշադրություն են հրավիրել Համբուրգում վերջերս տեղի ունեցած սկանդալի վրա, երբ մի քանի շրջանավարտներ  GTP չաթի շնորհիվ հաջողությամբ հանձնել էին իրենց քննությունները։ «Գնահատումը պետք է տրվի ոչ միայն անգիր սովորելու, այլ նաև բուն ուսումնական գործընթացի համար։ Ապագայում մենք պետք է գնահատենք գործընթացը, ոչ թե արդյունքը»,- ասում է BLLV-ի ղեկավար Սիմոնե Ֆլեյշմանը: Նրա խոսքով՝ գնահատման համակարգը, որը հետապնդում են դպրոցականները, անցյալի ժառանգություն է, որն այսօր հնացել է։ Բավարիայի ուսուցիչներն առաջարկում են հաշվի առնել ոչ միայն գնահատականներն ու միավորները, այլև երեխաների այլ ձեռքբերումները՝ դիպլոմներ, շնորհակալագրեր, պորտֆոլիոներ:

Գերմանացի ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Հայնց-Պիտեր Մայդինգերը կարծում է, որ գնահատականները պետք է պահպանվեն, բայց ուսուցիչները պետք է ավելի ուշադիր ստուգեն տնային աշխատանքները, պրեզենտացիաները և թիմային նախագծերը: Ուսուցիչ Վիոլա Պատրիսիա Հերմանը վստահ է, որ ChatGPT-ի դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ ինտեգրել դպրոցական կրթությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ