News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քննված քրեական գործերի շրջանակներում Telegram ալիքների միջոցով թմրանյութերի շրջանառությունը գերազանցում է 7,5 մլն ԱՄՆ դոլարը: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նրա խոսքով ՝ 2022 թվականին ՔԿ միայն մեկ հատուկ ստորաբաժանման կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 49 Telegram ալիք։ Եվս 3 էջ՝ darknet-ում:

«Մեղադրանք է առաջադրվել 52 քաղաքացու, նրանցից 35-ը կալանավորված է։  Նշված գործերի շրջանակներում ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 2,5 մլրդ դրամ»,-ասաց Քյարամյանը։

2023 թվականին արդեն հաջողվել է հայտնաբերել Telegram-ի նման մոտ 30 ալիք։ Այժմ աշխատանքներ են տարվում դրանք արգելափակելու ուղղությամբ։ Որպես մեղադրյալ գործով անցնում է 23 անձ։ Նախնական շրջանառությունը գնահատվում է 3 մլրդ դրամ։

Սա, ինչպես նշեց ՔԿ նախագահը, աննախադեպ ցուցանիշ է։   

«Հայաստանի իրավապահ մարմինները նախկինում երբեք նման արդյունքներ չեն արձանագրել»,-նշեց Քյարամյանը:

Մյուս կողմից, Telegram-ը չի համագործակցում իրավապահ մարմինների հետ, եւ դա էապես նվազեցնում է նրանց աշխատանքի արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ