News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, կարծում եմ՝ մեր հասարակությունում անհրաժեշտ է շատ բովանդակային քննարկում՝ ապատեղեկատվության ամբողջ շղարշը հանած: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Մեզ կարեւոր է հասկանալ, թե ինչ գործիքներ է մեզ տալիս Ստամբուլյան կոնվենցիան եւ ինչ նպատակի է այն ուղղված: Ընտանիքում բռնության կանխարգելումը առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ցանկացած հասարակության համար, հետեւաբար, ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք ունենանք պատշաճ մեխանիզմներ այս առումով՝ կլինի Ստամբուլյան կոնվենցիա, թե կլինի մեր ներպետական օրենսդրությունը»,-ասաց նա:

Անահիտ Մանասյանն ընդգծեց, որ շատ դեպքերում թե Ստամբուլյան կոնվենցիայի, թե ընդհանրապես ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերի հետ կապված մարդիկ ոչ պատշաճ տեղեկություններ են ստանում։ Դրա հետևանքով քննարկվում են ոչ թե բովանդակային, այլ ավելի ֆորմալ և ապատեղեկատվության շրջանակներում ընդգրկված հարցերը։ Մանասյանը վստահ է` երևույթը պետք է պատշաճ հասցեավորել։

Ճշտող հարցին, արդյոք ինքը կողմ է, որպեսզի Հայաստանը վավերացնի այդ կոնվենցիան ընտանիքում բռնությունը կանխարգելելու համար, Մանասյանը շեշտեց` կողմ է, որպեսզի պատշաճ իրավական գործիքակազմ կիրառվի` երևույթը հասցեավորելու համար։

Հիշեցնենք, որ օրերս ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ ուզում է, որպեսզի մեր երկրում վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան։ Նա նման հայտարարություն արել է նաև 2022 թվականի նոյեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ