News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների եւ հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին:

Երկուստեք շեշտվել է Հայաստանում եւ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար: Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների եւ ընդհանուր մոտեցումների վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ