Քիչ առաջ խոշոր փլուզում է եղել Տավուշի մարզում:
NEWS.am-ին է հայտնի է դարձել, որ Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարհին` Նոյեմբերյան-Բագրատաշեն- Թումանյան խաչմերուկից քիչ հեռու փլուզում է տեղի ունեցել:
Նախնական տեղեկություններով սար է փլուզվել, ինչի հետեւանքով փակվել է Ճանապարհը, եւ 10-12 մեքենաներ մնացել են փլուզման տակ:
Մեր տեղեկություններով՝ վթարվածների մեջ կան նաեւ բեռնափոխադրող մեքենաներ: Դեպքի վերաբերյալ մանրամասներ կհաղորդենք քիչ ուշ:




























