News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից եւ Դատախազությունից՝ Դիլիջանում Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրությունից:

«Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից. Պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում անչափահասի մասնակցությամբ միջադեպի մասին:

Համացանցում՝ «Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ. ուսումնասիրվել է նաեւ դեպքի վերաբերյալ հրապարակված տեսաձայնագրությունը։

Պաշտպանի համար յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է, իրավունքների պաշտպանությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինի։ Առհասարակ, երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսեւորում՝ անկախ հանգամանքից, անընդունելի է։

ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, ինչպես նաեւ ներպետական օրենսդրությամբ՝ Պետությունն ունի պարտավորություն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսեւորման ձեւից:

Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից եւ այլն:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից եւ Գլխավոր դատախազությունից։

Երեխայի լավագույն շահի ապահովմանն առնչվող հարցերը քննարկվել են նաեւ Դիլիջան համայնքի իրավասու ներկայացուցչի հետ։

Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը մշտական կապի մեջ է անչափահաս տուժողի շահերի ներկայացուցչի՝ փաստաբանի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիբանանի բանակն ի պատասխան իսրայելցիների ծխագլանիկներով գրոհի՝ արցունքաբեր գազ է օգտագործել
Կողմերի միջեւ լարվածություն կա, նշել են ՄԱԿ-ում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան
Ցեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել...
Միրզոյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին. Անհրաժեշտ է երաշխավորել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները 
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը...
Միրզոյանն ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ քննարկել է Արցախի դեմ ագրեսիան
Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի...
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Լավրովը հանդիպել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներին
Հանդիպումից առաջ Լավրովն ու Աբդոլահիանը կարճատև առանձնազրույց են ունեցել
Ամենաշատ