
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում տղամարդը մերկացել է և բարձրացել տաճարի գլխավոր խորանի վրա՝ ի նշան Ուկրաինայի պատերազմի դեմ բողոքի։ Այս մասին գրում է Европейская правда-ն։
Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, տղամարդը կայծակնային ցատկով կարողացել է բարձրանալ գլխավոր խորանի վրա՝ ամբողջովին մերկանալով։
Ներկաները ժանդարմների հետ միասին միջամտել են ու ստիպել տղամարդուն նորից հագնվել՝ տանելով ժանդարմերիա՝ հարցաքննության։
Տղամարդն ասել է, որ տառապում է Ուկրաինայում մահացող երեխաների պատճառով։