News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հարություն Աղալարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան կին հետիոտնի, որը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի մասին ահազանգը ստացվել է «Աբովյան» բժշկական կենտրոնից ժամը 18։50-ի սահմաններում։

«Վարորդը փախուստի չի դիմել, նաեւ օգնել է բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Այս պահին բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկվածի կյանքի համար: Վարորդը սթափ է եղել»,– նշվում է կայքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Տպել
Ամենաշատ