News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երեւան Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածում, դեռեւս ահայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի եւ հայտնվել գերեզմանոցի տարածքում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում եւ Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի, երբ  նշված վայրում տեղի է ունեցել վթարը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ