News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը, թերեւս վախենալով Armlur.am-ի բացառիկ տեսանյութի հրապարակումից, որտեղ ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Ա.Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային, որոշեց վերացնել քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։

Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ, թե որոշում վերացնելով՝ իր կառույցում առկա վիճակը կարգավորվեց, մինչդեռ անչափահասին ծեծելու գործը փակելու համար առնվազն պետք է համակարգից հեռացվի Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը, քանի որ իր ենթակա դատախազի հետ նման որոշում է կայացրել՝ ազդարարելով, թե քրեականի պետի արարքի մեջ հանցակազմ չկա։

Ավելին՝ Տավուշի մարզի դատախազ Ալոյանը ինքն է օրինականությունը ստուգելու համար կից գրությամբ ուղարկում գործերը գլխավոր դատախազություն։

Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք կարճված վարույթը արդեն իսկ ուղարկված չի եղել Գլխավոր դատախազություն՝ օրինականության ստուգման։ Այս իրավիճակում մի ուշագրավ հանգամանք էլ կա. որոշման վերացնելուց բացի, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ստուգում են նշանակել «Հաղարծին» հյուրանոցային համալիրում աշխատանքում անչափահասների ներգրավման հարցը պարզելու համար, ինչը ոչ մի կապ չունի դատախազության լիազորությունների հետ։

Պարզ երեւում է, որ դատախազությունում խառնվել են իրար եւ ընկել են հյուրանոցի տնօրինության հետեւից՝ կարծելով, թե նրանք են մեզ տրամադրել աղմկահարույց տեսաձայնագրությունը։ Սա առավել ցայտուն է դարձնում, որ գործը փակվել է դատախազության նախաձեռնությամբ, եւ զայրացած են, որ սեւերես դարձան հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հրապարակեցինք բացառիկ տեսանյութ, որտեղ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային։ Դեպքի առթիվ հարուցվում է քրեական վարույթ, որն ավելի ուշ կարճվում է, քանի որ պետը զղջում է, որ նման բան է արել։ Մեր աղմկահարույց հրապարակումից հետո կարճված գործը վերաբացվեց, քրեականի պետի լիազորությունները դադարեցվեցին, ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ