News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, երբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ 2022 թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար, օրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չարեցին կամ պարզապես ունակ չեղան բանակցելու և դա թույլ չտալու համար: Դրանից հետո հատկապես փոխարժեքային տատանումները թույլ էին տալիս վերանայել սակագները, բայց իշխանությունները այդ մասին ևս բացարձակ չեն մտածում:

Մենք նաև տեղեկացրել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը՝ փաստացի նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները: Թանդիլ յանը նաև հույս էր հայտնել, որ «պատկան մարմինները հերթական անգամ անգործություն չեն ցուցաբերի՝ հանրության համար կարևոր հարցի վերաբերյալ»։

«Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը գազի սակագնի մասին խոսելիս նախ ընդգծեց, որ գործ ունենք ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական խնդրի հետ. «Այս իշխանությունները, գիտակացաբար թե անգիտակցորեն, բայց ի սկզբանե ստում էին՝ ասելով, թե սակագինն ավելի կառավարելի պետք է լինի։ Իրականում գազի սակագնի հարցը ոչ միայն տնտեսական, այլ առաջին հերթին քաղաքական դաշտում է լուծվում. այն հայ-ռուսական հարաբերություններում միշտ քաղաքական բաղադրիչով է որոշվել։ Կան որոշակի իրավիճակներ, երբ Հայաստանը կարող է սակագնի վերանայում պահանջել, իսկ ՌԴ-ն՝ նայել ոչ թե բարեկամությանը, այլ գտնել իր շահն այլ վայրերում, ինչ-որ այլ միջավայրում, և այդ ամենը հաշվի առնելով միայն համաձայնության գալ։

Հետևաբար՝ գազի գնի հարցը նախ հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է։ ինչ վերաբերում է հարցին՝ այս պահի դրությամբ կարող են նվազեցնել սակագինը, թե ոչ, ապա դուք տեսնում եք, թե ինչպես է այս իշխանությունն ամեն օր վատթարացնում քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Տնտեսությունը տապալելով, երկու երկրների քաղաքական հարաբերությունները վատացնելով՝ ստեղծել է մի միջավայր, որ այլևս գազի սակագնի վերաբերյալ բանակցել չի կարող։ Իրենք կրում են դրա մեղավորությունն ու, այո, մեղավոր են այս սակագնի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ