News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունների դադարեցման օպերացիան, որը համակարգում գնահատվում է ապօրինի, բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական իշխանությունն այժմ թիրախավորել է նույն պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին: Արդարադատության նախարար-ԲԴԽ նախագահ զույգը կրկին անցել է գործի. առաջինի միջնորդությամբ երկրորդի գլխավորած կառույցը առաջիկայում կքննի սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Վարույթի հիմքում կրկին ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը: Նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար: Ուշագրավ է, որ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետը նախարարի «ուսումնասիրմանն» է ներկայացնում այնպիսի վճիռներ, որտեղ բացակայում են Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի նախընտրելի դատավորները: Քրեական արդարադատության բնագավառում էլ, բացի Մնացական Մարտիրոսյանի մասնակցությամբ գործից, կարծես թե, քրեական գործերով ՄԻԵԴ-ի այլ վճիռներ չեն հանդիպել: Դատական համակարգի և փաստաբանական համայնքի շատ ներկայացուցիչներ նշում են, որ հաշվի առնելով քրեական արդարադատության պահանջված լինելը (Ժորա Չիչոյանն էլ՝ վկա)՝ պարզ է դառնում այս բնագավառում գործող դատավորներին սիրաշահելու շարժառիթը:

Ըստ ոլորտի մասնագետների, ՄԻԵԴ վճիռների օգտագործմամբ դատական համակարգի գրավման գործընթացն, այսպիսով, շարունակվում է, և քաղաքական իշխանության թողտվության պայմաններում այն հաջողությամբ ավարտվելու դեպքում կունենանք իշխանություններին լիովին հնազանդ Վճռաբեկ դատարան: Միջազգային իրավունքի փորձագետները կարծում են, որ ԲԴԽ-ի կողմից որդեգրված այս քաղաքականությունը հղի է համակարգային ծանր հետևանքներով, քանի որ ՄԻԵԴ ներկայացված դիմումների բավարարման դեպքում բավականին մեծ բեռ է դրվելու Հայաստանի Հանրապետության վրա, ինչը, կարծես, բացարձակ չի հետաքրքրում օրվա իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թևանյանի հետ ևս 9 բերման ենթարկված կա, 4-ը ակցիայի հետ ընդհանրապես կապ չունեին.  Մանուկյան
Անդրանիկ Թեւանյանին բերման ենթարկեցին ընդամենը քայլելու եւ բարձրախոսով խոսելու համար...
ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
Մելիքյանը նշել է, որ դատարանը բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց...
«Հրապարակ». Դուք մենակ փող աշխատելու համա՞ր եք
ՀՖՖ նախագահի պաշտոնում նստած նախկին լրագրող ու միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստացած...
«Փաստ». Նոր մեղավորներ է փորձում «նշանակել»
Իշխանական ողջ քարոզչամեքենան, ներառյալ մերձիշխանական որոշակի շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր...
Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին. հրեցին պատգամավորին
Ոստիկաններին հաջողվեց բացել խաչմերուկը...
«Հրապարակ». ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում
Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ