News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խորհրդակցություն է հրավիրել երկաթուղու ներկայացուցիչների հետ՝ կապված Օդիշա նահանգում երկու ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետ։ Խորհրդակցության ընթացքում Մոդին կքննարկի տուժածների փրկության, բուժման եւ այլ հարցեր՝ կապված վթարի հետ, տեղեկացրել է NDTV-ն։ https://www.ndtv.com/

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝  Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել է հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս 3-4 վագոն։ Վերջին տվյալներով՝ գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 288 մարդ, ավելի քան 900 մարդ տուժել է։

Վարչապետի օգնության ազգային ֆոնդը հայտարարել է, որ 200 հազար ռուփիի փոխհատուցում կվճարվի յուրաքանչյուր զոհվածի մերձավորնմերին եւ 50 հազար ռուփի վիրավորների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ