News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօրեին Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետն ամենախոշորն է վերջին 40 տարում, տեղեկացրել է ВВС-ն։ https://www.bbc.com/russian/news-65781023

Հիշեցնենք, որ առնվազն 288 մարդ զոհվել եւ մոտ 900 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգում մի քանի գնացքների բախման հետեւանքով։

Նախնական տվյալներով՝«Շալիմոր-Կորոմանդել» արագընթաց գնացքը երեկոյան ժամը մոտ 7-ին դուրս է եկել գծերից, ընդ որում՝ մի քանի վագոններ հայտնվել են հանդիպակաց գծին, որով ընթանում էր «Եվսանտփուր-Խաորա» ճեպընթացը։ Այն բախվել է այդ վագոններին, ինչից հետո, ինչպես տեղեկացրել են հնդիկ պաշտոնյաները, տեղի է ունեցել եւս մեկ բախում, արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած էր ճանապարհին։ Այլ մանրամասներ առայժմ չեն ստացվել։ Սա ամենամեծ երկաթուղային աղետն է Հնդկաստանում 1980-ականներից ի վեր։ Տեղի իշխանությունների գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Աղետի վայրում աշխատում է շտապօգնության 200 մեքենա, լրացուցիչ հերթապահության են կանչվել 100 բժիշկներ, ողջ մնացած ուղեւորներից շատերը, ականատեսների վկայությամբ, օգնության են եկել նրանց, ովքեր գտնվել են շրջված վագոններում, փրկարար գործողությունը շարունակվում է։

Ողջ մնացածներից մեկը պատմել է հնդկական ANI լրատվական գործակալությանը, որ երբ վթարը տեղի է ունեցել, իր վրա 10-15 մարդ է ընկել։ «Ես վնասել եմ ձեռքս եւ պարանոցս։ Երբ դուրս եկա վագոնից, տեսա, որ ինչ-որ մեկը կորցրել է ձեռքը, ինչ-որ մեկը՝ ոտքը, իսկ ինչ-որ մեկի դեմքն էլ ճզմվել էր»,- ասել է նա։

Հնդկաստանն ունի աշխարհում ամենամեծ երկաթուղային ցանցերից մեկը։ Վթարները երկաթուղում այստեղ բավական հաճախ են պատահում, չնայած այն բանին, որ իշխանությունները հարյուր միլիոնավոր ռուփիներ են ներդնում ենթակառուցվածքի բարելավման համար։ Ամենախոշոր երկաթուղային վթարը Հնդկաստանում տեղի է ունեցել 1981թ., երբ ցիկլոնի ժամանակ Բիհար նահանգում լեփլեցուն ուղեւորատար գնացը ընկել է գետը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 800 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ