News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հաշվի առնելով ահաբեկչական գործողությունը, որը կատարվել է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ, որի հետեւանքով սահմանափակվել է Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողները պետք է զգոն լինեն։ Ներկա պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են հետեւել պահպանության եւ անվտանգության կանոններին»,- ավելացրել են գերատեսչությունում։

Իրանում հյուպատոսական եւ այլ դիմումների համար ԱԳՆ-ն խնդրում է կապվել Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ