News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություններ տարածել` թյուր և անհարկի շահարկումներ համարելով հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցած «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» հանրային շարժման հիմնադիր համաժողովի վերաբերյալ շրջաանառվող կարծիքները։

Արցախի թեմ հայտարարության մեջ ասված է.

«Իրապես Եկեղեցին քաղաքական հարթակ չէ և չի կարող սպասարկել որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի շահերը, բայց սրան զուգահեռ, Եկեղեցին ընդառաջ է գնում ցանկացած համազգային և հայրենանպաստ նախաձեռնության` լինեն դրանք անհատների, քաղաքական դերակատարների և թե՛ կուսակցությունների կողմից: Օրինակ, Արցախի թեմը մշտապես մասնակցում և առաջնորդում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած ապրիլի 24-ի ջահերով երթը, որովհետև դա համազգային միջոցառում է, և դրանով Եկեղեցին չի դառնում կուսակցական: Վերջերս վերոնշյալ շարժման անդամների կողմից կազմակերպվել է նաև ստորագրահավաք` «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որին միացել են մեր Եկեղեցու բոլոր թեմերը, ավելի քան 400.000 հայորդիներ և սա նորից դուրս է նեղկուսակցական միջոցառում լինելուց:

Արցախի թեմը քաջատեղյակ է, որ ներկայումս ԱՀ Նախագահի կողմից հատուկ հրամանագրով արգելված են հավաքներն ու ցույցերը, եթե դրանք ուղղված չեն Արցախի ինքնորոշման հարցերին և չունեն համախմբման նպատակ, ուստի, ծանոթանալով վերոնշյալ հասարակական շարժման ծրագրերին և ազգային համախմբման նպատակներին, տվել ենք մեր օրհնությունն ու համաձայնությունը՝ եկեղեցու ներքնասրահում համաժողովը կազմակերպելու համար: Վստահաբար շարժման կազմակերպիչները ունեին հնարավորություն այլ՝ ավելի հարմար և լուսավոր դահլիճներում կազմակերպելու իրենց միջոցառումը, սակայն ցանկություն են հայտնել եկեղեցու օրհնությամբ սկսել իրենց նախաձեռնությունը, որը բնականաբար ողջունելի է:

Սիրելի հայրենակիցներ, եկեղեցին Աստծո տունն է, ու բաց է բոլորի համար, և պատրաստ է օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն: Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական, ուստի Քրիստոսի սիրո և օրհնության շուրջ համախմբումը վեր է ամեն տեսակ անձնական և նեղ խմբային շահերից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Համազգային զորաշարժի կոչ ենք անում, ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Ա
Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի...
Ամեն ջանք ներդնել արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ-ի կոչը
Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները...
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Գայանե եկեղեցում կատարվել է աղոթք՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ–իտնօրինությամբ այսօր Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանքի արարողություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ