News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած եւ արդեն 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մեկ ամիս է, ինր գտնվում է  Մուրացանի ԲԿ-ի վերակենդանացման բաժնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ եղբոր վիճակը որոշ չափով կայունացել է, սակայն  դեռ կշարունակի մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ մեկ ամիս առաջ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին Մուրացանի ԲԿ:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։

Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ