News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Օդիշա նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 261-ի, տեղեկացրել է Հարավարեւելյան երկաթուղին։

«Ներկա պահին ստացված տվյալների համաձայն՝ զոհերի թիվը կազմում է 261»,- տեղեկացրել է երկաթուղու ներկայացուցիչը Թվիթերում։ Նա նաեւ նշել է, որ փրկարարական աշխատանքները վթարի վայրում ավարտված են, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հնդկաստանի բնակիչներն ամբողջ գիշեր արյուն են հանձնել տուժածների համար։ Ավելի վաղ տեղեկացվել էր 238 մարդու զոհվելու եւ ավելի քան 900 տուժածի մասին։

Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ, Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի էլի մի քանի վագոն։ Գնացքների բախման հետեւանքով գծերից դուրս է եկել ընդհանուր առմամբ 17 վագոն, դրանք լրջորեն վնասվել են։ Ինչպես նշել է Հնդկաստանի երկաթուղիների նախարար Ավշինի Վայշնավը, Օդիշա նահանգում երկաթուղային աղետի պատճառը հայտնի կլինի հետաքննությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ