News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Ավստրալիան պայմանավորվել են ամրապնդել պաշտպանական համագործակցությունը եւ ակտիվացնել համատեղ զորավարժությունների, այդ թվում ՌՕՈւ զորավարժությունների անցկացումը՝ F-35 կործանիչների օգտագործմամբ։ Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այս մասին պայմանավորվել են շաբաթ Սինգապուրում տեղի ունեցած բանակցությունների հիման վրա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Կողմերի համատեղ հայտարարության համաձայն, որը հրապարակել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ ընդլայնել համատեղ զորավարժությունները։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել Ավստրալիայի տարածքում, որոնց ժամանակ կգործադրվեն F-35-ներ։ Երեք երկրների պաշտպանության նախարարները նաեւ պայմանավորվել են ակտիվացնել եւ խորացնել համագործակցությունը տեղեկատվության փոխանակման ոլորտում։

Ընդգծվել է նաեւ, որ երեք պետությունների պաշտպանության նախարարները բանակցությունների ընթացքում լուրջ մտահոգություն են հայտնել Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում տիրող իրավիճակի հետ կապված։ «Նախարարները վճռականորեն դեմ են Չինաստանի հավակնություններին եւ գործողություններին, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- նշվել է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ