
ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը հունիսի 4-ին կմեկնի Չինաստան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քրիթենբրինքը, որին կմիանա ազգային անվտանգության խորհրդի՝ Չինաստանի եւ Թայվանի հետ հարաբերությունների գծով ավագ տնօրեն Սառա Բերանը, Պեկինում կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը»,-ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:
Պեկին այցը կկայանա Պետդեպի ներկայացուցչի շրջագայության շրջանակներում՝ հունիսի 4-10-ին, որի ընթացքում նա կայցելի նաեւ Նոր Զելանդիա: