
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, որը Բաքվում է թաեքվոնդոյի աշխարհի 26-րդ առաջնության անցկացման կապակցությամբ, նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնել Օլիմպիական տան պարգեւը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Մրցանակն արտացոլում է աշխարհի ամենակայուն շենքերից մեկը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր կենտրոնակայանը Լոզանում: Արեւային պանելներով աղավնու տեսքով շենքը խորհրդանշում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հավատարմությունը կայուն զարգացման եւ խաղաղության սկզբունքներին:
Այսպիսով, «խաղաղության» մրցանակը հանձնվել է հարեւան երկրների նկատմամբ ագրեսիաների շարքի նախաձեռնողին եւ կատարողին։