News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական քաղաքականության մեջ պակասում են կրքոտ եւ եռանդուն մարդիկ, վերջին ժամանակներս Եվրոպան կորցնում է մրցունակությունը, քանի որ նրա քաղաքական գործիչները դառնում են ոչ հավակնոտ եւ կրկնում են անիմաստ հայտարարություններ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իսպանական VOX ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրա հետ հանդիպելը մեծ հաճույք է եվրոպական քաղաքականության մեջ տարօրինակ երեւույթի պատճառով, քանի որ եվրոպական քաղաքականությունը կորցրել է հավակնությունների զգացումը ։ Ես եվրոպական քաղաքականության մեջ եմ արդեն մի քանի տասնամյակ, եւ այստեղ շատացել է «բլա-բլա-բլա»-ն։ Մենք կրկնում ենք բաներ՝ առանց նույնիսկ իմանալու, թե դրանք ինչ են նշանակում, եւ, ի վերջո, գործողություն չկա: Մինչդեռ Եվրոպան աստիճանաբար կորցնում է մրցունակությունը»,-ասվում է Օրբանի հայտարարության մեջ։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ եվրոպական քաղաքականության մեջ անհրաժեշտ են մարդիկ, որոնք «նախկինի պես ունեն էներգիա, նվիրվածություն եւ կիրք»: Օրբանը նշել է, որ այդ պատճառով Հունգարիան կցանկանար հարաբերություններ հաստատել VOX կուսակցության հետ, որը «սիրում է իր երկիրը, ցանկանում է պաշտպանել այն եւ հոգ է տանում ավանդական արժեքների մասին»։

Ավելի վաղ Օրբանը հայտարարել է, որ Եվրոպայի բնակչությունը ձգտում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման, ուստի կառավարությունները, որոնք խիստ ներգրավված են հակամարտության մեջ՝ Կիեւին փող եւ զենք մատակարարելով, կփոխարինվեն ընտրությունների արդյունքում:         

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ