News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ճապոնացի եւ եվրոպացի աստղագետները ուսումնասիրել են Բետելհեյզեի ընդերքում պուլսացիաները այս աստղի վերջին մթագնումից հետո եւ եկել են այն եզրակացության, որ առաջիկա տասնամյակների կամ դարերի ընթացքում այն կվերածվի գերնոր աստղի՝ թույլ տալով գիտնականներին առաջին անգամ ուսումնասիրել այս կատակլիզմը հնարավորինս մոտ տարածությունից: Հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են arXiv.org-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Բետելհեյզեի փայլատակման պարբերական տատանումների վերաբերյալ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այս աստղն այժմ այրում է ածխածնի վերջին պաշարները: Երբ այդ պաշարները վերջնականապես սպառվեն, տվյալ լուսատուի միջուկը կոլափսի կենթարկվի, ինչը կհանգեցնի գերնոր աստղի բռնկմանը առաջիկա տասնամյակների կամ դարերի ընթացքում»,-գրում են հետազոտողները:

Բետելհեյզեն Օրիոն համաստեղության ամենամեծ եւ պայծառ աստղերից մեկն է: Աստղագետների ներկայիս գնահատականների համաձայն՝ այն այժմ գտնվում է աստղային էվոլյուցիայի վերջին փուլում՝ կարմիր գերհսկայի փուլում։

2019-ի վերջին Բետելհեյզեի պայծառությունը սկսել է կտրուկ անկում ապրել՝ 2020-ի հունվարին 63 տոկոսով նվազելով: Գարնան կեսին աստղը վերադարձել է իր սկզբնական լուսավորությանը: Դրա փայլազրկման պատճառներն անհայտ են, սակայն գիտնականների մեծ մասը ենթադրում է, որ այն առաջացել է փոշուց հզոր ամպի արտանետումից: Այս իրադարձությունը փոխել է նաեւ Բետելհեյզեի ընդերքում պուլսացիայի ցիկլերը, ինչը լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել այս լուսատուի ճակատագիրն ուսումնասիրելու եւ կանխատեսելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ