
Զինյալները, որոնք անցյալ շաբաթ Ուկրաինայից Ռուսաստանի Բելգորոդի շրջան սահմանային ներխուժում էին կատարել առնվազն չորս տակտիկական մեքենա են օգտագործել, որոնք Ուկրաինային էին տրամադրել ԱՄՆ-ն և Լեհաստանը, The Washinton Post-ին տեղեկացրել են ամերիկյան պաշտոնական աղբյուրները։
Ըստ աղբյուրների, զինյալների կողմից Ռուսաստան մտցված երեք մեքենան՝ ականներից և դարաններից պաշտպանությամբ, որոնք հայտնի են MRAP անվանումով, տրամադրել էր Միացյալ Նահանգները, իսկ չորրորդը՝ Լեհաստանը։
«Ամերիկյան և արևմտյան պաշտոնական անձինք պնդում են, որ Ուկրաինան մանրազնին հետևի երկիր մտնող միլիարդավոր դոլարներ արժեցող զենքը։ Կիևի կողմնակիցները նաև զգալիորեն արգելել են ուկրաինական ուժերին Ռուսաստանի վրա հարձակման ժամանակ արևմտյան զենքի և սարքավորման օգտագործումը։ Սակայն վերջերս կատարված ներխուժումը ընդգծում է, որ նյութական միջոցները կարող են ձեռքից ձեռք անցնել անկանխատեսելի կերպով՝ հսկողության խնդիրներ առաջացնելով, որոնք, ըստ երևույթին, Վաշինգտոնում և Կիևում քչերը կարող են ընդունել։ The Post-ի ուսումնասիրած լուսանկարների համաձայն, առնվազան երկու MRAP գործողությունից հետո գրավվել են ռուսաստանյան զորքերի կողմից»,- գրում է ԶԼՄ-ն։