News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Փրկարարական աշխատանքների ավարտից հետո Հնդկաստանի իշխանությունները սկսել են տարածքը  մաքրել երկու մարդատար գնացքների ծռմռված բեկորներից, որոնք երկրի արևելքում դուրս էին եկել ռելսերից․ ավելի քան 300 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավոր են, տեղական իշխանություններին վկայակոչելով՝ տեղեկացնում է  The Associated Press-ը։

Նախնական հետաքննությունը պարզել է, որ Coromandel Express գնացքին տրվել է գլխավոր գիծ մուտքի ազդանշան, բայց հետո այն հանվել է։ Գնացքը ուրիշ գիծ է մտել, որը հայտնի է որպես հանգուցային գիծ, և բախվել  այնտեղ կանգնած բեռնատար գնացքին, տեղեկացրել է Press Trust of India լրատվական գործակալությունը։

Գնացքի տաս-տասներկու վագոն դուրս են եկել ռելսերից, և որոշ վագոնների ծռմռված բեկորներն ընկել են հարևան գծի վրա։ Բեկորները վնասել են հակառակ ուղղությամբ շարժվող մարդատար գնացքը, ինչի հետևանքով այդ գնացքի երեք վագոն նույնպես դուրս է եկել ռելսերից, տեղեկացրել է Երկաթուղու նախարարության ներկայացուցիչ Ամիտաբխ Շարման։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ