
Շնորհավորելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը լրագրողների հետ զրույցում Թուրքիան անվանել է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր և ռազմավարական հարևանը, տեղեկացնում է Mehr-ը։
Մոհբերը նախօրեին ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Նա Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հույս է հայտնել։
Իրանի առաջին փոխնախագահը հաստատել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման արտաքին քաղաքականության ուղղվածությունը, նշում է ԶԼՄ-ն։
Էրդողանի՝ երրորդ ժամկետով Թուրքիայի նախագահի երդմնակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։
Նախագահական համալիրում երդմնակալության արարողությանը ներկա են եղել 21 պետությունների ղեկավարներ, 13 վարչապետներ, ինչպես նաև խորհրդարանի և նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։