News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիշերը բավականին անհանգիստ է եղել Ռուսաստանի Բելգորոդի շրջանում։ Գնդակոծվել են Շեբեկինի և Վոլոկոնովսկի շրջանները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Շատ են ավերածությունները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Երեկ երկու մարդ էր զոհվել։ Բոլոր այն բնակավայրերը, որոնք գնդակոծվում են, խնդրում ենք բնակիչներին ականջալուր լինել իշխանության դիրքորոշմանը և ժամանակավորապես լքել տները, որպեսզի պահպանեք ամենագլխավորը՝ ձեր և ձեր մերձավորների կյանքը։

Ներկա դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում ավելի քան 4 հազ․ մարդ կա։ Անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է։ Ես շատ երախտապարտ եմ ոչ անտարբեր մարդկանց, որոնք Բելգորոդի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն են բերում առաջին անհրաժեշտության իրեր։ Օգնում են նրանց, ում հիմա հեշտ չէ։ Բոլորս միասին կհաղթահարենք ընդհանուր դժբախտությունը»,- նշել է Գլադկովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ