News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան կիրակի դատապարտել է ՄԱԿ-ի ԱԽ-ին  իր արբանյակի արձակման քննադատության համար և խոստացել է ինքնապաշտպանական միջոցներ ձեռնարկել, տեղեկացնում է Reuters-ը։

Անցած շաբաթ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել քննարկելու Հյուսիսային Կորեայի կողմից հետախուզական արբանյակ արձակելու փորձը, որն ավարտվել էր ձախողմամբ․ կրող հրթիռը և օգտակար բեռն ընկել էին ծովը։

Կիմ Յո Չժոնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը և իշխող կուսակցության ազդեցիկ պաշտոնյան, հայտարարել է, որ համաձայնելով Վաշինգտոնի «գանգստերական խնդրանքին» և անտեսելով Հյուսիսային Կորեայի տիեզերական աշխատանքների իրավունքը՝ Անվտանգության Խորհուրդը ցուցադրել է իր՝ ԱՄՆ-ի «քաղաքական հավելում» լինելը։

Խոսելով արբանյկի արձակման մասին՝ նա նշել է, որ Հյուսիսային Կորեան իրավունք ունի պաշտպանվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների  սպառնալիքներին, որոնք, ըստ նրա, իրենց զորավարժություններով մեծացնում են լարվածությունը։

ՄԱԿ-ի պատժամիջոցները «ԱՄՆ-ի և նրա վասալ ուժերի թշնամական քաղաքականության արդյունքն» են, և Հյուսիսային Կորեան երբեք չի ճանաչի դրանք, ասել է նա՝ խոստանալով իրականացնել իրենց ինքնիշխան իրավունքները, ներառյալ լրտես արբանյակների արձակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ