
Գերմանիան 2024 թվականին երկու ռազմանավ կուղարկի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, կիրակի հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լայի երկխոսություն» համաժողովում՝ Պիստորիուսը հայտարարել է, որ երկրները պետք է «պահպանեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգը և պաշտպանեն հիմնական ծովային անցումները»։
«Այս նպատակով Գերմանիայի դաշնային կառավարությունը 2021-ին հետախուզանավ էր ուղարկե Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ 2024-ին դարձյալ նավեր կուղարկի այդ տարածաշրջան․ այս անգամ մեկ հետախուզանավ և մեկ մատակարարանավ»,- ասել է նա։
Նա ավելացրել է, որ ծավալումն ուղղված չէ որևէ երկրի դեմ, ինչը, ակնհայտորեն, հասցեագրված էր Չինաստանին։
Եվրոպայի արտաքին առևտրի շուրջ 40%-ն անցնում է Հարավչինական ծովով։