
Հնդկաստանի Երկաթուղու նախարար Աշվինի Վայշնավը հայտարարել է, որ երկաթուղային ողբերգական վթարի պատճառը էլեկտրոնային ուղեկապման համակարգում եղած փոփոխությունն է, տեղեկացնում է ANI-ն։
«Երկաթուղային անվտանգության կոմիսարը հետաքննել է այս հարցը, սպասում ենք հաշվետվությանը, բայց մենք պարզել ենք պատահարի պատճառը և մարդկանց, որոնք պատասխանատու են դրա համար․․․ Դա տեղի է ունեցել էլեկտրոնային ուղեկապման մեջ փոփոխության պատճառով»,- ասել է Վայշնավը։