
Նավարկությունը Սուեզի ջրանցքում վերականգնվել է Seavigour նավթային տանկերը նավաքարշով հանելուց հետո, իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է վարչակազմի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ, ջրանցքով շարժվելիս վնասվել էր տանկերի շարժիչը, հաղորդում է «Կոմերսանտը»։
Այսօր՝ հունիսի 4-ի առավոտյան, Սուեզի ջրանցքի վարչակազմը հաղորդել էր Seavigour տանկերի վթարի մասին, որը պահականավախմբի կազմում Ռուսաստանից ուղևորվում էր Չինաստան։ Վթարի վայր են ուղարկվել նավաքարշեր։