News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էներգետիկ շուկայի փորձագետ Սեյեդ Համիդ Հոսեյնին շաբաթ հայտարարել է, որ Իրանը շարժվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գազային հաբ դառնալու ուղղությամբ՝ վերսկսելով Թուրքմենստանից գազի ներկրումը, տեղեկացնում է Tasnim-ը։

Հոսեյնին նշել է որ հարևան երկրների հետ էներգետիկ ցանկացած փոխանակում նպաստում է համաշխարհային գազային շուկայում Իրանի դիրքերի ամրապնդմանը և գազի առևտրում նրա մասնաբաժնի մեծացմանը։

«Անցած ձմռանը մենք կանգնեցինք երկրում՝ հատկապես Թուրքմենստանին սահմանակից հյուսիսարևելյան մասում, գազի պակասի առաջ,- հիշեցրել է փորձագետը։- Այս տարի մենք մասնակիորեն կարող ենք բավարարել գազի մեր պահանջարկը Թուրմենստանից ներկրման հաշվին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ