
Վերջերս նշանակված Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկը կիրակի հայտարարել է, որ երկիրն այլ ընտրություն չունի, քան «ռացիոնալ հիմքին» վերադառնալը, որպեսզի ապահովի տնտեսության կանխատեսելիությունը, տեղեկացնում է Reuters-ը։
Թուրքիայի նախագահը Շիմշեկին նախարար է նշանակել շաբաթ օրը՝ կենսարժեքի ճգնաժամի խնդրի և այլ հարցերի լուծման համար, ինչն ակնհայտ նշան է, որ նրա նորանշանակ կառավարությունը վերադառնալու է առավել օրթոդոքսալ տնտեսական քաղաքականության, գրում է ԶԼՄ-ն։
Լիազորությունները ստանալու արարողությանը Շիմշեկն ասել է, որ նոր կառավարության գլխավոր խնդիրը սոցիալական բարեկեցության բարձրացումն է լինելու։