News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


 Ամերիկյան Լուիզիանա նահանգում  շան 12,7 սմ երկարությամբ լեզուն պաշտոնապես ամենաերկարն է ճանաչվել Գինեսի ռեկորդների գրքում։

Զոյին՝ լաբրադորի և գերմանական հովվաշան խառնուրդը, ամենաերկար լեզվի  ռեկորդակիր է դարձել այն բանից հետո, երբ անասնաբույժը չափել է նրա մռութի ծայրից մինչև լեզվի ծայրը եղած հեռավորությունը։

Զոյիի տերերը՝ Մեթայրիի բնակիչներ Սեդի և Դրյու Ուիլյամսները, պատմել են, որ շանը վերցրել են, երբ նա ընդամենը 6 շաբաթական է եղել և գրեթե միանգամից նկատել են նրա արտասովոր երկար լեզուն։

«Կարծում էինք, որ լեզուն նրա մարմնից ավելի մեծ կդառնա, սակայն այդպես չեղավ։ Նա հիմա էլ  հսկայական լեզու ունի իր մարմնի համեմատ»,- պատմել է Սեդի Ուիլյամսը Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչին։ 

Ըստ ամուսինների, Զոյին հայտնի է հարևանների շրջանում։

«Ժամանակ առ ժամանակ, երբ նրան զբոսանքի ենք հանում, նրան մոտենում են մարդիկ ու ցանկանում են շոյել,- պատմել է Դրյու Ուիլյամսը։- Մենք նախապես զգուշացնում ենք․ «Հեյ, նա բարյացակամ է, բայց կարող է ձեզ թքով ողողել», և երբեմն նա դա անում է, իսկ նրանց սև տաբատների վրա թքի մեծ հետք է մնում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ