
Գերմանիայի արևելքում գտնվող փախստականների կացարանում կիրակի առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն ութը վիրավորվել, տեղեկացնում է տեղի ոստիկանությունը։
Կացարանը, որտեղ 300 մարդ կար, տարհանվել է, իսկ նրա բնակիչները տեղափոխվել են հարևան քաղաքի փախստականների կացարան, գերմանական dpa-ին է հայտնել տեղական իշխանությունների ներկայացուցիչը։
Հետաքննություն է անցկացվում հրդեհի պատճառը պարզելու համար, տեղեկացնում է գործակալությունը։