
Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն իրենց կիրակնօրյա հայտարարության մեջ կոչ են արել Սուդանի հակամարտող կողմերին պայմանավորվել և «արդյունավետորեն կատարել» հրադադարի նոր համաձայնագիրը, տեղեկացնում է The Associated Press-ը։
Սուդանը քաոսի մեջ է ընկղմվել այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին մարտեր են սկսվել երկրի բանակի (գեներալ Աբդել-Ֆաթահ Բուրխանի գլխավորությամբ) և ռազմականացած Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) (գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի հրամանատարությամբ) միջև։
Իրենց հայտարարության մեջ Վաշինգտոնն ու Էր-Ռիադը հաղորդում են, որ շարունակում են փոխգործակցել զինվորականների և ԱԱՈՒ-ի ներկայացուցիչների հետ, որոնք մնում են Ջիդայում։ Նրանք կոչ են արել Սուդանի հակամարտող կողմերին պայմանավորվել և իրականացնել նոր հրադադարը, որը հաջորդում է շաբաթ օրը ժամկետը սպառած համաձայնագրին։ Ըստ նրանց, նպատակն այն է, որ վերջնական արդյունքում մարտական գործողությունները մշտապես դադարեցվեն պատերազմից ավերված երկրում։