
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն շաբաթ ուշ երեկոյան ընկել է հեծանիվից, որին նստած է եղել նաև իր որդին, տեղեկացնում է RTBF-ն։
Նրա գրասենյակի տվյալներով, դեպքը պատահել է նրա տնից մի քանի հարյուր մետրի հեռավորությամբ։
Նշվում է, որ նա գլուխն է խփել և «մի քանի վայրկյանով կորցրել գիտակցությունը»։ Կրոոյին հիվանդանոց են տեղափոխել հետազոտությունների համար, որոնք ոչինչ չեն հայտնաբերել։ Վարչապետը տուն կվերադառնա երեկոյան, ճշտում է նախարարների կաբինետը։