
Ամերիկյան Կոլորադո նահանգի վայրի բնության ներկայացուցիչներն անսպասելիորեն հանդիպել են փոքրիկ, սոված էգ արջի, որը դուրս էր եկել իր որջից ձմռան կեսին ուտելիք փնտրելու համար, տեղեկացրել են Կոլորադո նահանգի արգելոցների և վայրի բնության վարչության ներկայացուցիչները։
«Սա սովորական երևույթ է արջի համար, որի ճարպն ավարտվել է ձմռան քնի ժամանակ»,- տեղեկացրել են նրանք։ Արջը կշռել է ընդամենը 25 ֆունտ (11,3 կգ)։
Նրա մռութի կաշին պոկված էր եղել քթի շուրջ, որն արդեն լավացել էր։ Այդ վնասվածքը փորձագետներին մտածելու տեղիք տվեց․ արդյոք, անցած ամառ արջին մեքենա է խփել և գուցե այդ վնասվածքն է պատճառ դարձել, որ նա չի կարողացել բավարար քանակությամբ կերակուր ուտել ձմռան քնի համար անհրաժեշտ քաշ հավաքելու համար։
Դժվար է եղել ատամների միջոցով արջի տարիքը պարզելը, բայց, ի վերջո, նրանք որոշել են, որ նա 2-3 տարեկան է։
Մայրուղու վրա արջին գտնելուց և ապաքինման նպատակով նրան վերցնելուց հետո նա ձմեռն անցկացրել է Frisco Creek Wildlife Rehab Center վերականգնողական կենտրոնում, որտեղից դուրս է եկել միայն ուտելու ժամանակ։
Ճիշտ սննդի և վերականգնման համար բավարար ժամանակի շնորհիվ արջը մինչև 93 ֆունտ (42,1 կգ) քաշ է հավաքել։