
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն կիրակի մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԵ) Իրանի միջուկային գործունեության հսկողության անարդյունավետության մեջ և ենթադրել, որ ՄԱԿ-ի դիտորդական մարմինը «վտանգում է իրեն դառնալ քաղաքական և ոչ արդիական», տեղեկացնում է Reuters-ը։
Արտառոց քննադատությունը հետևել է անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԵ-ի այն հաղորդմանը, որ Իրանը բավարարող պատասխան է տվել ուրանի կասկածելի մասնիկների հայտնաբերման մեկ դեպքի առթիվ և նորից մոնիթորինգի սարքավորում է տեղադրել, որը նախապես տեղադրվել էր այժմ չգործող 2015 թվականի միջուկային գործարքին համապատասխան։
«Իրանը շարունակում է ստել ՄԱԳԱՏԵ-ին։ Իրանի ճնշման ներքո գործակալության կապիտուլյացիան սև բիծ է նրա ծառայողական ցուցակում,- հայտարարել է Նաթանյահուն իր նախարարների կաբինետի հետ հեռուստակապի ընթացքում։- Եթե ՄԱԳԱՏԵ-ն դառնա քաղաքական կազմակերպություն, ապա նրա վերահսկողական գործունեությունը Իրանում անիմաստ կդառնա, ինչպեսև Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ նրա զեկույցները»։