News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շեբեկինոյի շրջանը գնդակոծության տակ է։ Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերը խփում են Շեբեկինո քաղաքի կենտրոնական շուկայի տարածքի առևտրական մոդուլներին։ Արկերի ճշգրիտ հարվածով հրդեհի երեք օջախ կա՝ շուկայում, մասնավոր հատվածում և հացահատիկի պահեստում։ Օպերատիվ ծառայությունները մեկնել են տեղեր։

Մուրոմում հարվածում են գյուղի տարբեր հատվածներին։ Արկ է ընկել տան վրա, որտեղ ոչ ոք չէր ապրում, բնակիչները ավելի վաղ հեռացել էին գյուղից։

Նոր Տավոլժանկայում արկերից վնասվել է չորսհարկանի շենքի տանիքը, ավելի վաղ բնակավայրի ղեկավարը այն զննել էր, բոլոր բնակիչները հեռացել էին։ Արկերից վնասվել է նաև Մշակույթի տունը և կենտրոնական հրապարակը։ Տարածքի ուսումնասիրումը շարունակվում է,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ