News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հսկայական հակակառավարական քայլերթ է անցկացվել, որին մասնակցելու են եկել քաղաքացիներ ամբողջ երկրից, որպեսզի իրենց վրդովմունքն արտահայտեն աջ կառավարությանը, որը խախտում է ժողովրդավարական նորմերը և երկյուղ առաջացնում, որ երկիրը գնում է ավտոկրատիայի ճանապարհով՝ հետևելով Հունգարիային և Թուրքիային, տեղեկացնում է The Associated Press-ը։

Վարշավայի իշխանությունների գնահատմամբ, «Քաղաքացիական պլատֆորմ» ընդդիմադիր կուսակցության գլխավորած երթին 500 հազ․ մարդ է միացել։

Մեծ բազմություն է հավաքվել Կրակովում և 38 միլիոնանոց երկրի այլ քաղաքներում։

Նախկին նախագահ Լեխ Վալենսան, «Համերաշխություն» շարժման առաջնորդը բեմում կանգնած էր «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդ, նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։

Երթի մասնակիցները զգուշացրեցին, որ ընտրությունները կարող են լինել «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության գլխավորությամբ «ժողովրդավարության էրոզիան» կանգնեցնելու երկրի վերջին հնարավորությունը՝ աճող այն մտահոգությունների ֆոնին, որ աշնանային ընտրությունները կարող են անարդար լինել։

Մեկնաբանները մատնացույց են անում իշխող կուսակցության կողմից դատական իշխանության և զանգվածային լրատվության մարմինների գրավումը։ Նրանք երկյուղում են, որ այդ կուսակցությունը կարող է վերջնական արդյունքում հարկադրել երկրին լքել Եվրոպական միությունը, որ բաղկացած է 27 անդամից և հիմնված է ժողովրդական իդեալների վրա։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ