
25-ամյա կինը մահացու վիրավորում է ստացել, ևս վեց մարդ վիրավորվել է կիրաի վաղ առավոտյան, երբ Չիկագոյում ավտովթարից զոհված տղամարդու հիշատակի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, տեղեկացնում է ոստիկանությունը։
Մարդկանց մեծ խումբ էր հավաքվել հիշատակելու չորս տարի առաջ ավտովթարից զոհված տղամարդուն, երբ վեճ ծագեց և կրակոցներ հնչեցին, հայտնել է Չիկագոյի ոստիկանական վարչության պետի տեղակալ Ադնարդո Գուտյերեսը, տեղեկացնում է WLS-TV-ն։
Ըստ նրա յոթ մարդ վիրավորվել է, իսկ 25-ամյա կնոջ մահը արձանագրվել է հիվանդանոցում։ Վեց մյուս տուժածները հոսպիտալացվել են, մեկը ծայրահեղ վիճակում է։
Նա տեղեկացրել է, որ դեռ հետաքննվում է, թե քանի մարդ է կրակ բացել, բայց ասել է, որ կրակոցներն արձակվել են արարողությանը մասնակից անձի կամ անձանց կողմից։
Գուտյերեսը նշել է, որ քննիչները դեռ աշխատում են որոնման և վկաների հարցման ուղղությամբ։