
Ջրհեղեղը քանդել է Վենեսուելայի հարավում գտնվող ոսկու հանքավայրը, ինչի հետևանքով առնվազն 12 հանքափոր է զոհվել, կիրակի հայտնել են տեղական իշխանությունները՝ ավելացնելով, որ զոհերի մարմինները վերադարձվել են ընտանիքներին, տեղեկացնում է Reuters-ը։
Վենեսուելայի Բոլիվար նահանգի Էլ-Կալյաո շրջանում գտնվող Տալավերի հանքահորը հեղեղվել էր չորեքշաբթի հորդառատ անձրևների պատճառով, սակայն փրկարարները չեն կարողացել մինչև շաբաթ ավարտել վերականգնողական աշխատանքները։
112 մարդ ողջ է մնացել հանքահորի փլուզման ժամանակ, հայտնել է Բոլիվարում քաղաքացիական անվտանգության հարցերով քարտուղար Էդգար Կոլինան՝ ավելացնելով, որ իշխանությունները դեպքի վայր կվերադառնան կիրակի, որպեսզի ստուգեն ուրիշ ողջ մնացածների կամ զոհերի առկայությունը։