
ՕՊԵԿ+ երկրների ընդհանուր նավթարդյունահանման մակարդակը 2024 թ․ հունվարի 1-ից մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը կարգավորվելու է մինչև օրական 40,46 մլն բարել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ի հաղորդագրությունը։
ՕՊԵԿ+-ի շրջանակում 2024 թվականին Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանաման քվոտան հաստատվել է օրական 10,5 մլն բարել, Ռուսաստանինը՝ 9,8 մլն։
2024 թվականին ՕՊԵԿ+ երկրների թույլատրվող արդյունահանումը պետք է օրական 1,4 մլն բարելով ցածր լինի ներկայումս թույլատրված մակարդակից։
ՕՊԵԿ+-ի հաջորդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 26-ին, Վիեննայում։
Իր հերթին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը ամբողջ 2024 թվականի ընթացքում կերարաձգի նավթարդյունահանման կամավոր կրճատումը։