News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սենեգալի կառավարությունը կիրակի ժամանակավորապես դադարեցրել է  բջջային հեռախոսներով տվյալների հաղորդումը, քանի որ երկիրը ոստիկանության և ընդդիմության առաջնորդ Ուսմանա Սոնկոյի կողմնայիցների միջև մահաբեր բախումների օրեր է ապրում, տեղեկացնում է AFP-ն։ 

Կապի, հեռահաղորդակցման և թվային էկոնոմիկայի նախարարության այս հայտարարությունն արվել է ամբողջ երկրով մեկ Սոնկոյի կողմնակիցների և ոստիկանության միջև մի քանի օր շարունակվող բախումներից հետո։

Զոհվածների պաշտոնական թիվն անհայտ է։ Կառավարությունը պնդում է, որ սպանվել է 15 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի երկու աշխատակից, մինչդեռ ընդդիմությունն ասում է, որ 19 մարդ  է սպանվել։

Բախումներն առաջին անգամ բռնկվել են հինգշաբթի այն բանից հետո, երբ Սոնկոն դատապարտվել է երիտասարդությանն այլասերելու մեղադրանքով, բայց արդարացվել մերսման սրահում աշխատող կնոջը բռնաբարելու մեղադրանքով։

Սոնկոն, որ ներկա չի եղել դատին, դատապարտվել է երկու տարվա բանտարկության։ Նրա փաստաբանը հայտնել է, որ նրա կալանման արտոնագիրը դեռ չի տրվել։

Սոնկոն երրորդ տեղն էր զբաղեցրել Սենեգալում 2019-ի նախագահական ընտրություններում և վայելում է երկրի երիտասարդության համակրանքը։ Նրա կողմնակիցները պնդում են, որ օրենքի հետ նրա խնդիրները 2024 թվականի ընտրություններում նրա  թեկնածությունը խափանելու նպատակով կառավարության ջանքերի արդյունքն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ