
Սոչիի օդանավակայանում քարշակը խոյահարել է «Պոբեդա» ինքնաթիռը, տեղեկացնում է «Ավիատորշչինա» տելեգրամ ալիքը։
«Պատահարը տեղի է ունեցել այս գիշեր։ Ընթանում էր Boeing 737 «Պոբեդա» ինքնաթիռ ուղևորների նստեցումը, երբ հանկարծ ինքնաթիռին է բախվել ուղևորաբեռներ տեղափոխող քարշակը։
Ըստ ուղևորների, նրանք այդ պահին ուժեղ ցնցում են զգացել։ Ավելի ուշ անձնակազմը բացատրել է, որ օդանավակայանի սպասարկման ծառայությունը վնասել է ինքնաթիռը, որը Սոչիից պետք է թռչեր Եկատերինբուրգ։
Ավիաընկերությունը ուղևորներին նստեցրել է պահուստային ինքնաթիռ։ Նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնացել»,- նշվում է հաղորդման մեջ։